Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Բարի գալուստ դժոխք

Բարի գալուստ դժոխք
22.05.2023 | 22:23

Այլևս խոսելու,քննարկելու ու համոզելու բան չկա։

Փաշինյանն այսօր բաց տեքստով հայտարարեց 2018-ի իշխանափոխության թուրք-սորոսական շրջանակների ծրագիրը.

1. Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։

2.Բացահայտ խոսում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին։

Ի՞նչ ենք անում մենք:

մի մասը (ես էլ մեջը) գրում-ջնջում հարցազրույցներ է տալիս ու փոքր բողոքի գործողություներ իրակապացնում, իսկ ավելի մեծ հատվածը կրավորական կեցվածք է ընդունել ու համակերպվում է Արցախը տալու հետ։

Սա ազգային խայտառակություն է։

Բարի գալուստ դժոխք։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 3050

Մեկնաբանություններ